Մոսկվայի «Դինամոն» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Այս մասին գրում է «РБ Спорт»-ը:

Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում: «Դինամոն» նրան պայմանագիր կարող է առաջարկել այս ամառ: Հատկանշական է, որ «Դինամոյի» մարզական տնօրեն Ժելկո Բուվաչն աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում», երբ Հենրիխը խաղում էր այնտեղ: