Իտալական «Ռոման» Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչում է։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչի պատասխան խաղում 4։0 հաշվով պարտության մատնեց նորվեգական «Բուդյո-Գլիմտին»։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն։ Աչքի ընկավ նաեւ անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը։


Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 85-րդ րոպեին։

Նորվեգիայում «Ռոման» պարտվել էր 1։2 հաշվով։

Հռոմեական թիմի հաջորդ մրցակիցը կլինի անգլիական «Լեսթեր Սիթին», որը պայքարից դուրս էր թողել հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենին»։

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են ֆրանսիական «Մարսելն» ու հոլանդական «Ֆեյենորդը»։

Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 28-ին, պատասխան հանդիպումները՝ մայիսի 5-ին։

Կոնֆերենցիաների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ռոմա» (Իտալիա) - «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա)՝ 4։0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։2)

Թեմի Աբրահամ, 5, Նիկոլո Ձանյոլո, 23, 29, 49

ՊԱՕԿ (Հունաստան) - «Մարսել» (Ֆրանսիա)՝ 0։1 (առաջին խաղ՝ 1։2)

Դիմիտրի Պայետ, 34

«Սլավիա» (Չեխիա) - «Ֆեյենորդ» (Նիդեռլանդներ)՝ 1։3 (առաջին խաղ՝ 3։3)

Իբրահիմ Տրաորե, 14 - Սիրիլ Դեսերս, 2, 59, Լուիս Սինիստերա, 78

«ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդեռլանդներ) - «Լեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 1։2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0։0)

Էրան Զահավի, 27 - Ջեյմս Մեդիսոն, 77, Ռիկարդու Պերեյրա, 88