Իտալական «Ռոման» ու հոլանդական «Ֆեյենորդը» դուրս եկան Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը կիսաեզրափակիչի պատասխան խաղում ընդունեց անգլիական «Լեսթեր Սիթիին»։ «Ռոման» առավելության հասավ նվազագույն հաշվով։

11-րդ րոպեին իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի փոխանցումից հետո աչքի ընկավ անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը։

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց թողեց հանդիպումը։

Անգլիայում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1։1։

«Ֆեյենորդը» պատասխան խաղում հյուրընկալվեց ֆրանսիական «Մարսելին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0։0։

Առաջին խաղում «Ֆեյենորդն» առավելության էր հասել 3։2 հաշվով։

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 25-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։

Կոնֆերենցիաների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Ռոմա» (Իտալիա) - «Լեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 1։0 (տեսանյութ), (առաջին խաղ` 1:1)

Թեմի Աբրահամ, 11

«Մարսել» (Ֆրանսիա) - «Ֆեյենորդ» (Նիդեռլանդներ)՝ 0։0 (առաջին խաղ` 2:3)