Իտալիայի առաջնության 36-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Ջենոային» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով, թեեւ մինչեւ 87-րդ րոպեին հաղթում էր 1։0 հաշվով։

Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմին 48-րդ րոպեին առաջ մղեց արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան։

Դաշտի տերերից 87-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց իսլանդացի կիսապաշտպան Ալբերտ Գուդմունդսոնը։ Հաղթական գոլը ավելացված 5-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց իտալացի պաշտպան Դոմենիկո Կրիշիտոն։

«Յուվենտուսը» 69 միավորով չորրորդն է եւ 1 միավոր հետ է երրորդ տեղում գտնվող «Նապոլիից» (35 խաղ)։ «Ջենոան» 18-րդն է՝ 28 միավոր։

Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Ջենոա» - «Յուվենտուս»՝ 2։1 (տեսանյութ)

Ալբերտ Գուդմունդսոն, 87, Դոմենիկո Կրիշիտո, 90+5 - Պաուլո Դիբալա, 48