Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը Հովհաննես Բաչկովի՝ Եվրոպայի եռակի չեմպիոն դառնալուց հետո գովեստի խոսքեր է ասել նրա հասցեին:

«Մեկը մյուսից բարձրակարգ մենամարտեր անցկացրեց՝ աստիճանաբար ավելացնելով: Այս մրցումների համար առաջինը նա է, երկրորդ, երրորդը չկա.. հետո գալիս է չորրորդը: Բաչկովը ռինգը տեսնում է, բռնցքամարտին տիրապետում է, հակառակորդին կարդում է, նա գիտի՝ որտեղ ավելացնի, որտեղ հանգստանա»,- ասել է Կարեն Աղամալյանը: