Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Էստոնիայի թիմի հետ։

Իսպանիայի Պամպլոնա քաղաքում տեղի ունեցած խաղում Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմն առավելության հասավ 5։0 հաշվով։


Արգենտինայի 5 գոլն էլ խփեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին։

Արգենտինայի հավաքականի պատմության մեջ նա առաջինը կարողացավ մեկ խաղում 5 գոլ խփել։

Ընկերական հանդիպում

Արգենտինա - Էստոնիա՝ 5։0 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 8, 11մ, 45, 47, 71, 76