Հռոմում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Հովհաննիսյանը նվաճեց արծաթե մեդալ։

57 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ ըմբիշը 0։9 հաշվով պարտվեց իտալացի Սիմոնե Վինչենցո Պիրուդոյին։

Հարություն Հովհաննիսյանը որակավորման փուլում 10։0 հաշվով հաղթել էր բրիտանացի Հարվի Թայ Ռիդինգսին, քառորդ եզրափակիչում 10։0 հաշվով՝ մոլդովացի Դմիտրի Կարաստոյանովին, կիսաեզրափակիչում 10։0 հաշվով՝ վրացի Լուկա Գվինջիլիային։

65 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտում Տիգրան Ղազարյանը 5։6 հաշվով պարտվեց մոլդովացի Կոնստանտին Չիրիլովին։