Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակը կստանա Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման, հաղորդում է իսպանական Marca-ն։

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Փարիզում։


Տարվա լավագույն դարպասապահի մրցանակին կարժանանա «Ռեալի» եւ Բելգիայի հավաքականի խաղացող Տիբո Կուրտուան։

Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ կճանաչվի «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Գավին։

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը կսկսվի Երեւանի ժամանակով 22:30-ին։