Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Փարիզի ՊՍԺ-ի հետ ամռանը կնքած 3 տարվա պայմանագրով կարող է ստանալ 630 միլիոն եվրո, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։

Այս պայմանագիրը վարձատրության չափով ռեկորդային կլինի սպորտի պատմության մեջ։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2017-ին, երբ «Բարսելոնան» 555 միլիոն եվրոյի պայմանագիր էր կնքել արգենտինացի Լիոնել Մեսիի հետ, որը 2021-ին ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվեց ՊՍԺ։


Մբապեի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս եւս մեկ տարով երկարաձգման հնարավորությամբ։

Ֆրանսիական մամուլը գրում է, որ Մբապեն այժմ լարված հարաբերություններ ունի ՊՍԺ-ի ղեկավարության հետ եւ ցանկանում է հեռանալ։