ESPN-ը ներկայացրել է նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ընթացիկ ակումբային մրցաշրջանում ցուցադրած խաղի հիման վրա։

Առաջին տեղում է աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ փարիզյան ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն։

  1. Կիլիան Մբապե՝ Ֆրանսիա, ՊՍԺ
  2. Քարիմ Բենզեմա՝ Ֆրանսիա, «Ռեալ Մադրիդ»
  3. Կեւին Դե Բրույնե՝ Բելգիա, «Մանչեսթեր Սիթի»
  4. Լիոնել Մեսի՝ Արգենտինա, ՊՍԺ
  5. Ռոբերտ Լեւանդովսկի՝ Լեհաստան, «Բարսելոնա»
  6. Նեյմար՝ Բրազիլիա, ՊՍԺ
  7. Լուկա Մոդրիչ՝ Խորվաթիա, «Ռեալ Մադրիդ»
  8. Վինիսիուս Ժունիոր՝ Բրազիլիա, «Ռեալ Մադրիդ»
  9. Տիբո Կուրտուա՝ Բելգիա, «Ռեալ Մադրիդ»
  10. Սադիո Մանե՝ Սենեգալ, «Բավարիա»