Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Դոհայում տեղի ունեցած ասուլիսում խոսել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ դիմակայության մասին։ Նրանք առաջին անգամ միասին լուսանկարվել էին գովազդում՝ շախմատ խաղալիս։

«Կախարդական կլիներ, եթե ես մատ անեի Մեսիին ե՛ւ շախմատում, ե՛ւ ֆուտբոլում։ Կցանկանայի լինել այդ խաղացողը։ Բայց եթե նույնիսկ ես նվաճեմ աշխարհի գավաթը, բանավեճը կշարունակվի, թե ով է մեզնից լավագույնը։


Ոմանք ինձ ավելի շատ են հավանում, մյուսները՝ Մեսիին։ Այդպես է նաեւ կյանքում։ Ոմանք նախընտրում են շիկահարների, ոմանք էլ՝ սեւահերների։ Աշխարհի առաջնությունը ցուցափեղկն է։

Նույնիսկ, եթե այլեւս ոչ մի տիտղոս չնվաճեմ իմ կյանքում, ես կլինեմ երջանիկ՝ հաշվի առնելով բոլոր նվաճումներս»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Record-ը։

Աշխարհի առաջնության խմբային փուլում Պորտուգալիայի մրցակիցները կլինեն Գանայի, Ուրուգվայի եւ Հարավային Կորեայի թիմերը։ Պորտուգալիան կմրցի Լեհաստանի, Մեքսիկայի եւ Սաուդյան Արաբիայի հետ։