Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Դեոտշանկյուլ Ուպամեկանոյի («Բավարիա») եւ կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի («Յուվենտուս») մասնակցությունը աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի հանդիպմանը հարցականի տակ է, հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը։

Ռաբյոն ու Ուպամեկանոն չեն կարողացել հավաքականի ընդհանուր խմբում մասնակցել դեկտեմբերի 13-ի մարզմանը։ Երկու ֆուտբոլիստներն էլ մրսածություն ունեն եւ կոկորդի ցավ։ Նրանք թեթեւ մարզում են անցկացրել մարզադահլիճում։


Կիսաեզրափակիչի Ֆրանսիա - Մարոկկո հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։