Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի հնարավոր վերադարձի մասին։ Նրա պայմանագիրը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ կավարտվի հունիսին։ «Բարսելոնան» ցանկանում է վերադարձնել նախկին առաջատարին, սակայն նրա բարձր աշխատավարձի պատճառով չի տեղավորվում ֆինանսական արդար խաղի սահմաններում։

«Հիմա ամեն ինչ բարդ է։ «Բարսելոնան» դեռ ժամանակ ունի, բայց Մեսիի վերադարձի համար պետք է խաղացողներ հեռանան կատալոնական թիմից։ Պետք է նաեւ կրճատել աշխատավարձի ընդհանուր չափը։ Այդ ամենը պարտադիր են Մեսիին վերադարձնելու համար»,- Տեբասի խոսքը մեջբերում է AS-ը։


«Բարսելոնան» մտադիր է Մեսիին առաջարկել մեկ տարվա պայմանագիր հաջորդ ամռանը եւս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ, տարեկան 25 միլիոն եվրո աշխատավարձով։