«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանել է Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի հնարավոր տրանսֆերը հայկական ակումբ:

«Զախարյանի տեղափոխությունը Հայաստանի առաջնություն կարող է առաջ քայլ լինել նրա ապագայի համար: Նրա համար Հայաստանում խաղալն ուղղակի անիմաստ է։ Միգուցե նա ցանկանում է կրկնել վրացական ակումբի միջոցով «Նապոլի» տեղափոխված Խվիչա Կվարացխելիայի ուղին»,- Մինասյանի խոսքերը մեջբերում է Metaratings.ru-ն:

22-ամյա Կվարացխելիան նախորդ տարվա մարտին Կազանի «Ռուբինից» տեղափոխվել էր Բաթումիի «Դինամո», որտեղից չորս ամիս անց համալրել էր իտալական «Նապոլիի» կազմը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին հայտնի պատճառներով ձախողվել էր 20-ամյա Զախարյանի տրանսֆերը Լոնդոնի «Չելսի»: