«Լիվերպուլը» պաշտոնական առաջարկ է արել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի հարցով, հաղորդում է իսպանական El Chiringuito TV-ն։

Անգլիական ակումբը պատրաստ է Մբապեի տրանսֆերի համար վճարել 200 միլիոն եվրո։


Բանակցություններն արդեն սկսվել են, սակայն հայտնի է, որ Մբապեն ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հայտարարել է, որ թույլ չեն տա Մբապեին հաջորդ ամռանն անվճար փոխել ակումբը․ կամ ֆուտբոլիստը պետք է երկարաձգի պայմանագիրը, կամ ակումբն այս ամռանը կվաճառի նրա տրանսֆերը։