Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն պատրաստ է 90 միլիոն եվրո վճարել Թուրինի «Յուվենտուսին» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչի տրանսֆերի համար, իսկ ֆուտբոլիստին վճարել տարեկան 9 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է Sky-ը: Իտալական ակումբը դեմ չէ տրանսֆերին։

Անցած մրցաշրջանում Վլահովիչը իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։


Վլահովիչի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։

Նախկինում Վլահովիչը հանդես է եկել սերբական «Պարտիզանում» եւ իտալական «Ֆիորենտինայում»։