Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն հրաժարվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի» առաջարկից, որով կարող էր մեկ տարում ստանալ 700 միլիոն եվրո, հաղորդում է Relevo-ն։

«Ալ Հիլյալը» փարիզյան ակումբին Մբապեի տրանսֆերի համար առաջարկել էր 300 միլիոն եվրո։ ՊՍԺ-ն ընդունել էր առաջարկը եւ թույլատրել էր «Ալ Հիլյալին» բանակցել Մբապեի հետ։


Սակայն ֆուտբոլիստը ցանկանում է եւս մեկ մրցաշրջան անցկացնել ՊՍԺ-ում եւ հաջորդ ամռանն անվճար տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։

ՊՍԺ-ն պահանջում է պայմանագիրը երկարաձգել մինչեւ 2025թ․ հունիս, քանի որ ունեցել են այդ մասին բանավոր պայմանավորվածություն։