Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը դժգոհել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, որը հրաժարվել էր շվեդական «Կալմարի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղի համար «Փյունիկին» տրամադրել «Հանրապետական» ստադիոնը։

«Մենք խնդրանքով դիմել էինք ֆեդերացիային «Հանրապետական» ստադիոնը տրամադրելու համար, որպեսզի մեր երկրպագուների հետ պայքարեինք այս դժվար պահին։ Մոնոպոլիա է դառնում։ Մերժել են։

Նիկողոսյանը (ՀՖՖ փոխնախագահ) երկու տարի հարցազրույց չէր տալիս, հիմա հավաքականը երկու հաղթանակ տարավ, նա հայտնվեց էկրաններին ու սկսում է վիրավորել թիմերին։ Ասում է, որ մենք «ինտրիգա» ենք անում։ Այդ արտահայտությունը ինձ վրա շատ է ազդել, ես կպատասխանեմ։ Պետք չի մեզ «ինտրիգան» անվանել։ Դա այն է, որ չունի ապացույց, բայց խոսում է։ Ես իմ ամեն ասածը փաստերով ապացուցել եմ։

Իսկ Նիկողոսյանը հայկական ֆուտբոլի «սեռի կարդինալն է»։ Եթե նա հնարավորություն ունի պետական մարդկանց հետ, վարչապետի հետ սուրճ խմել, դա չի նշանակում է, որ նա կարող է անել՝ ինչ ուզում է, ասել՝ ինչ ուզում է։ Ինքն ինձ շատ լավ է ճանաչում 25 տարի։ Եթե բան ունեն ասելու, թող ուղիղ ասեն, մեզ էլ ինտրիգան չասեն»,- նշել է Եղիշե Մելիքյանը։

«Փյունիկ» - «Կալմար» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 3-ին Աբովյանի «Քաղաքային» ստադիոնում եւ կմեկնարկի 19:00-ին։ Առաջին խաղում «Փյունիկն» առավելության էր հասել 2:1 հաշվով։