Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ամերիկյան «Ինտեր Մայամի» տեղափոխված աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսիին համարում է լավագույն ֆուտբոլիստը պատմության մեջ։

«Մեսսին աշխարհի լավագույն խաղացողն է, բայց մարդկային որակներով նա ավելի լավն է։ Մեսին լավագույնն է պատմության մեջ։ Մենք նրան սիրում ենք։ Հրաշալի է, որ Մեսսին որոշեց տեղափոխվել «Ինտեր Մայամի»։ Դա լավ է ակումբի և ՄԼՍ-ի համար։ Եվ իհարկե, մենք ցանկանում ենք, որ այդ որոշումը օգտակար լինի Մեսսիի համար»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է CNN-ը։