Համահայկական խաղերին մասնակցող Ստեփանակերտի թիմի մարզիկները Հայաստանում են եղել մինչեւ Արցախի շրջափակումը։ Այդ մասին ասաց  Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ավագ տարիքի պատանիների Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների Եվրոպայի բրոնզե մեդալակիր Էրիկ Առստամյանի անձնական մարզիչ Նարեկ Աբրահամյանը։

«Իմ տեղեկություններով՝ Համահայկական խաղերին 8 արցախցի մարզիկ է մասնակցում: Թե որ մարզաձեւերում են մասնակցում, կդժվարանամ ասել, բայց նրանք բոլորն Արցախից են:

Մինչեւ Արդբեջանի կողմից ճանապարհի շրջափակումն, այդ մարզիկները գտնվել են Հայաստանում կամ մեկ այլ տեղ մրցաշարի են մասնակցել եւ չեն կարողացել վերադառնալ Արցախ»,- նշեց Նարեկ Աբրահամյանը։

Օգոստոսի 5-ին Գյումրիի «Շիրակ» մարզադաշտում անցկացված Համահայկական 8-րդ խաղերի բացման արարողության ժամանակ Ստեփանակերտի թիմի հետ շքերթին պետք է մասնակցեր նաեւ Էրիկ Առստամյանը, որը եղել էր Արցախի ջահակիրն այս Խաղերում, սակայն Եվրոպայի չեմպիոնը, նրա մարզիչը չեն կարողացել Ստեփանակերտից Գյումրի գալ ճանապարհի շրջափակման պատճառով: