Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի գլխավորությամբ Փարիզում պատրաստվում է Ֆրանսիայի առաջնության մեկնարկին, սակայն թիմի առաջատար Կիլիան Մբապեն մարզվում է առանձին, հաղորդում է Marca-ն։ Նա հեռացված է թիմից։

24-ամյա ֆրանսիացի հարձակվողը հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Մբապեն չի հայտավորվի Ֆրանսիայի առաջնության մեկնարկային տուրի հանդիպմանը։ Օգոստոսի 12-ին ՊՍԺ-ն կընդունի «Լորիանին»։

Մբապեն 2017 թվականից է հանդես գալիս ՊՍԺ-ում։ Անցած մրցաշրջանում նա փարիզյան թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, խփել է 41 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։