Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզում է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիայում։

Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հոկտեմբերի 16-ին Սկոպյեից կտեղափոխվի Ստրումիցա, որտեղ կանցկացնի նախախաղային մարզումը։

Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ին։