Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ ղազախական «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանը հետխաղային ճեպազրույցում մեկնաբանել է Եվրո-2024 ընտրական մրցաշարի նախավերջին տուրում Ուելսի հավաքականի հետ ոչ ոքի արդյունքը՝ 1:1:

«Այսօր շատ լավ խաղ ստացվեց, լավ հանդես եկանք, ուղղակի ֆուտբոլային բախտը այսօր մեր կողմից չէր: Շատ լավ պահեր ստեղծեցինք: Երեւի միակ խաղն էր, որ այսքան պահ ստեղծեցինք, բայց չստացվեց իրացնել: Ինձ թվում է՝ լավ հանդես եկանք:

Ինչ վերաբերում է Ուելսի խաղին, հենց այսպիսի ֆուտբոլ էինք սպասում, պատրաստ էինք այսպիսի խաղի: Ինձ թվում է ստացվեց մեզ մոտ, կարողացանք օգտագործել նրանց թույլ կողմերը: Այժմ պետք է վերականգնվել, լավ ուսումնասիրել այս խաղը եւ պատրաստվել Խորվաթիայի դեմ խաղին»,- ասաց Վարազդատ Հարոյանը:

Խորվաթիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի