«Ալ Նասրի» եւ Պորտուգալիայի հավաքականի 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2023 թվականին խփեց 50-րդ գոլը (տեսանյութ) եւ այդ ցուցանիշով հավասարվեց անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին։

Ռոնալդուն հետ թողեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 30-ամյա անգլիացի հարձակվող Հարի Քեյնին եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեին, որոնք այս տարի խփել են 49-ական գոլ։

Սաուդյան Արաբիայի թագավորի գավաթի խաղարկությունում «Ալ Նասրը» 5:2 հաշվով հաղթեց «Ալ Շաբաբին» եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Image