Դեկտեմբերի 19-20-ին տեղի կունենան ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպումները։

Դեկտեմբերի 19-ին «Էվերտոնը» կընդունի «Ֆուլհեմին», «Պորտ Վեյլը»՝ «Միդլսբրոյին», «Չելսին»՝ «Նյուքասլ Յունայթեդին», դեկտեմբերի 20-ին «Լիվերպուլը» կխաղա «Վեստ Հեմի» հետ։

Անգլիական լիգայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Էվերտոն» - «Ֆուլհեմ»՝ 23:45 (Երեւանի ժամանակ)

«Պորտ Վեյլ» - «Միդլսբրո»՝ 23:45

«Չելսի» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 00:00 (դեկտեմբերի 20)

Դեկտեմբերի 20

«Լիվերպուլ» - «Վեստ Հեմ»՝ 00:00 (դեկտեմբերի 21)