Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է 2:0 հաշվով հաղթանակը «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ Անգլիայի առաջնության 20-րդ տուրի խաղում։

«Խաղացինք այնպես, ինչպես պետք է խաղայինք։ Հեշտ չէ գրոհել մի թիմի դեմ, որը խորքից է պաշտպանվում։ Կոմպակտ պաշտպանության դեմ փորձեցինք բարձրից փոխանցումներ, բայց դրանով արդյունքի հասնել հեշտ չէ, երբ բացակայում է Հոլանդը։ Ստիպված եղանք գտնել ոչ մեծ ազատ գոտիներ։

Չեմպիոնական մրցավազքը շատ լարված է։ Մենք ամենավերեւում չենք, «Լիվերպուլը» ավելի ավելի լավ է հանդես եկել։ Մենք ունեինք վնասվածքներ եւ ոչ մեծ խնդիրներ, բայց մենք նվաճել ենք կարեւոր տիտղոսներ, ունենք բարձր խաղամակարդակ եւ դեռ չեմպիոնական մրցավազքի մեջ ենք»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Մանչեսթեր Սիթին» 19 խաղից հետո 40 միավորով երրորդն է։

Изображение