Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ճանաչվել է լեհական «Պոգոնի» լավագույն խաղացող մրցաշրջանի առաջին կեսի արդյունքում, հաղորդում է Շչեցին քաղաքը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։

24-ամյա հայ ֆուտբոլիստը ստացել է երկրպագուների քվեարկության մասնակիցների ձայների 51 տոկոսը։

Ընթացիկ մրցաշրջանում Բիչախչյանը «Պոգոնի» հետ մասնակցել է 23 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Լեհաստանի առաջնության 19 տուրից հետո «Պոգոնը» 30 միավորով 6-րդն է։