Կոտ դ’Իվուարում անցկացվող ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչում հանդես կգան Նիգերիայի եւ Կոտ դ’Իվուարի հավաքականները։

Կիսաեզրափակիչում Կոտ դ’Իվուարի հավաքականը Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Սեբաստիեն Ալերի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով պարտության մատնեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականին։

Նիգերիայի թիմը հետխաղային 11-մետրանոցներով 4:2 հաշվով պարտության էր մատնել Հարավային Աֆրիկայի Հանրապետության թիմին։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ ոքի 1:1 հաշվով։

Եզրափակիչը տեղի կունենա փետրվարի 11-ին։