Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան նշել է պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստին։
«Ես չեմ կարող հերքել, որ լավագույնը Մեսին է։ Ես եւ իմ երեք որդիները միակարծիք ենք այս հարցում։ Բարեբախտություն է ականատես լինել բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստի խաղին։ Ինձ համար հենց Մեսին է այդ կարգավիճակում»,- Արտետայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
Աշխարհի չեմպիոն եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ընթացիկ մրցաշրջանում ամերիկյան «Ինտեր Մայամիի» հետ մասնակցել է 15 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։