Բունդեսլիգայի պաշտոնական էջը ներկայացրել է Բունդեսլիգայի 11-րդ տուրի լավագույն գոլերի թոփ հնգյակը: Այստեղ ընդգրկվել են Մյունխենի Բավարիայի հարձակվող Թոմաս Մյուլերի գոլը «Հոֆենհայմի» դարպասներին: Չորրորդ տեղում է Դորտմունդի Բորւսիայի կիսապաշտպան Մարկո Ռոյսի գոլը «Շտուտգարտի» դարպասներին, երրորդը Հանովերի ճապոնացի պաշտպան Հիրոկի Սակայի գոլն է Վերդերի դարպասներին, երկրորդը՝ «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու գոլն է, իսկ առաջնության լավագույն գոլ է ճանաչվել Ֆրայբուրգի չեխ ֆուտբոլիստ Վլադիմիր Դարիդայի գոլը «Նյուրնբերգի» դեմ խաղում: