Դորտմունդի Բորուսիան, որը վնասվածքների պատճառով ամբողջովին զրկվել էր իր հիմնական պաշտպաններից , կարողացավ այդ բացը լրացնել հարձակման հաշվին և հաղթանակ տանել Նապոլիի նկատմամբ 3-1 հաշվով: Այս ֆուտբոլային ներկայացման սիրտն ու հոգին Հենրիխ Մխիթարյանն էր: Այս մասին գրում է New York Times-ը: 

Նա հայ մեծ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի որդին է, ով կյանքին հրաժեշտ տվեց 33 տարեկան հասակում գլխուղեղի քաղցկեղի պատճառով: Նրա որդին ընդամենը 7 տարեկան էր, երբ դա տեղի ունեցավ:

Հոր նման խաղալով` Մխիթարյանը գոլի հեղինակ չդարձավ երեքշաբթի օրը, սակայն նրա ֆանտաստիկ վազքը և փոխանցումները Բորուսիայի հաղթանակի կենտրոնը կազմեցին, որի միջոցով թիմը կարողացավ խուսափել չորորդ անըդմեջ պարտությունից վնասվածքների համաճարակի սկսվելուց հետո:

Մխիթարյանը նոր է տեղափոխվել Դորտմունդ Դոնեցկից, սակայն արդեն հասցրել է դառնալ թիմի հոգևոր առաջնորդը: «Մենք պետք է հաղթանակ տանեինք այսօր: Ես կցանկանայի գոլի հեղինակ դառնալ, սակայն ես, մենք պետք է շարունակենք աշխատել: Մենք չենք կարող հանձնվել»,- նշել է Մխիթարյանը խաղից հետո:

Դա իհարկե բարձրաձայն կոչ էր Յուրգեն Կլոպի` Դորտմունդի գլխավոր մարզչի կողմից: Հանդիպելով իր չորս հիմնական պաշտպանների կորուստին երկարատև և միաժամանակ վնասվածքների պատճառով մարզիչը կարող է երկու բան անել: Նա կարող է հանձնվել, կամ կյարող է խաղալ հարձակման հաշվին:

Կլոպը գիտի միայն վերջինի մասին: Նա ուներ ընդամենը երեք մարզում իր թիմին հետ բերելու համար Արսենալի, Վոլֆսբուրգի և Մյունխենի Բավարաիյի կողմից կրած պարտություններից հետո:

Նա ընդամենը հինգ ամիս ուներ գտնելու իր կիսապաշտպանության շարժիչ ուժ Բավարիայի կողմից Մարիո Գյոտցեին գնելուց և միաժամանակ Մանչեսթեր Յունայթեդի կողմից Շինջի Կագավային ձեռք բերելուց հետո: Թիմի կառուցումն ու վերակառուցումը Կլոպի գործն է:
Դորտմունդին հաջողվեց Դոնեցկի Շախտյորից ձեռք բերել Մխիթարյանին: Դոնեցկում ակումբը սովորություն ունի, երբ ֆուտբոլիստները գոլ են խփում հնչում է երաժշտություն և այդ դեպքերից մեծ մասում հնչում էր «Սուսերով պարը» Մխիթարյանի` գոլ խփելուց հետո:

Խելացի երիտասարդը ուսումնասիրում է իրավագիտություն, նա նաև սովորում է արդեն վեցերորդ լեզուն` գերմաներերնը: Նա արդեն տիրապետում է հայերենին, ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին և պորտուգալերենին:

Բորուսիայի ֆուտբոլային լեզուն գնդակ պահելն է, խաղընկերների, ինչպիսիք են Մարկո Ռոյսը, Ռոբերտ Լևանդովսկին և Յակուբ Բլաշիկովսկին շարժումները կարդալը:

Այս հարձակման միտված քառյակում բոլորը ցանկանում են գոլի հեղինակ դառնալ: Սակայն ինչպես երեքշաբթին ցույց տվեց, երբ Լևանդովսկին չի կարողանում ավարտին հասցնել իր բոլոր հնարավորությունները, նա խորք տեղափոխվեց, սկսեց պայքարել գնդակների համար և փոխանցումներ կատարեց մյուսներին:

Դորտմունդի ոգին էր, որ Նապոլին պարտություն կրեց: Փլեյ օֆ փուլ տեղափոխվելու համար Բորուսիան պետք է հաղթանակի հասներ երկու գոլի տարբերությամբ, քանի որ հնարավոր է այս երկուսը, ինչպես նաև Արսենալը կարող էին ավարտել խմբային փուլը հավասար միավորներով: Այդ ժամանակ ակումբների միջև հանդիպումներն են հաշվի առվում: Նապոլին պարտության էր մատնել Բորուսիային Իտալիայում 2-1 հաշվով, այսպիսով երեքշաբթի օրվա 3-1 հաղթանակը Բորուսիան ավելի մեծ հնարավորություններ է տալիս:

Ռոյսը, Բլաշիկովսկին և վերջապես Պիեր Էմերիկ Օբամեյանգը գոլերի հեղինակ դարձան, սակայն Մխիթարյանն էր խաղի տեմպի պահողը: