Հենրիխ Մխիթարյանը աշխարհի ամենաէներգետիկ, դինամիկ 10 համարի խաղաշապիկով ֆուտբոլիստներից է, անգամ մրցակցում է այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսին է նախորդ տարիների Կական, սակայն դեռևս շատ բան ունի սովորելու:
Ուկրաինայի Պրեմիեր Լիգայում նա դոմինանտ, փայլող հարձակվող էր և հեշտությամբ ազատվում էր մրցակիցներից Դոնեցկի Շախտիորի համար գոլեր ստեղծելու և խփելու համար:
Բունդեսլիգայի պաշտպանները փորձում են կանգնեցնել նրա արդյունավետությունը ավելի խոր պաշտպանությամբ: Այժմ նա կրում է Դորտմունդի Բորուսիայի մարզաշապիկը և պետք է բարելավի փոխանցումները սահմանափակ տարածություններում:
Վատ սկզիբ չէ մեծ ասպարեզում կարիերայի համար, չնայած որ երկար ժամանակ գոլով աչքի չի ընկել:

Ամերիկյան կայքը կազմել է այս տարվա լավագույն ֆուտբոլիստների հարյուրյակը, որի կազմի մեջ ընդգրկել է նաև Հայաստանի հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: