2014-15 մրցաշրջանում «Ռեալն» առանց գավաթի է մնացել, ինչը կարող է վաղաժամ վերջ դնել Կարլո Անչելոտիի մադրիդյան կարիերային, գրում է eurosport.ru կայքը։ 

Նրան  հաջորդող մարզչի թեկնածուները 4-ն են՝ Յուրգեն Կլոպը, Ռաֆայել Բենիտեսը, Խուլյեն Լոպետեգին և Ժոզե Մոուրինյոն։

«Մադրիդցիներն այժմ  նոր մարզչի փնտրտուքների մեջ են։ Միշտ այդպես է լինում, երբ «Ռեալը» չի հաղթում։ Ակումբը բանակցություններ է վարել  «Պորտուի» Խուլյեն Լոպետեգիի, Ռաֆայել Բենիտեսի, Յուրգեն Կլոպի և Ժոզե Մոուրինյոյի հետ։ Մադրիդցիներն այս 4 մարզիչներին հարցրել են, թե արդյոք նրանք հետաքրքրվա՞ծ են «Ռեալի» հետ աշխատելով։ Մոուրինյոն, բնականաբար, բացասական պատասխան է տվել», գրում է կայքը։

Ընդհանուր առմամբ, այս 4 թեկնածուներն էլ միանշանակ չեն ընդունվում․ ոմանք կողմ են նրանց, ոմանք՝ դեմ։ Քննարկվում է նաև Զինեդին Զիդանի տարբերակը, սակայն նրա ժամանակը հավանաբար դեռ չի եկել։

Մրցաշրջանի սկզբում ակումբը Զիդանի ուղղությամբ մտածում էր, սակայն վերջինիս ղեկավարած «Կաստիլյան» լավ արդյունքներ չէր գրանցում, և մադրիդցիներն սկսեցին տատանվել։

Անչելոտին իր հերթին հայտարարել է, որ կհեռանա «Ռեալից», եթե ակումբը դժգոհ է իրենից։

Հիշեցնենք, որ Կարլո Անչելոտին ղեկավարում է «Ռեալը» 2013թ․ ամառվանից։ Նախորդ մրցաշրջանում նրա գլխավորությամբ «Արքայական ակումբը» Չեմպիոնների լիգայում տարավ 10-րդ պատմական հաղթանակը։