Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը կմասնակցի հունիսի 15-ին Ստավանգերում մեկնարկելիք «Նորվեգական շախմատ 2015» սուպերմրցաշարին:

Հայ գրոսմայստերի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա, ԱՄՆ), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Յոն Լյուդվիգ Համեր (Նորվեգիա):

Սուպերմրցաշարի հաղթողը հայտնի կդառնա հունիսի 26-ին: