ՖԻԴԵ-ի հրապարակած է աշխարհի լավագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակըում  Լևոն Արոնյանը, նախորդ ամսվա համեմատությամբ, նահանջել է երկու հորիզոնականով և այժմ 10-րդն է (2 765 ԷԼՕ):

Վարկանիշը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը (2 853):

Հայ շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 66-րդ տեղում է (2 673),  Սերգեյ Մովսեսյանը՝ 96-րդ (2 653), իսկ Վլադիմիր Հակոբյանն ու Հրանտ Մելքումյանը դուրս են մնացել ԹՈՓ-100 շախմատիսների շարքից: