«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին ցանկանում է նոր պայմանագիր կնքել և շարունակել աշխատանքը անգլիական ակումբի հետ, տեղեկացնում է Daily Star-ը:

61-ամյա մասնագետի գործող պայմանագիրն ավարտվում է 2016 թվականին:

Ավելի վաղ նշվում էր, որ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը մտադիր է աշխատանքի հրավիրել Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային:

Հավելենք, որ Պելեգրինին «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2013 թվականից: