Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Պեդրոն հրաժարվել է տեղափոխվել «Ատլետիկո»:

Մադրիդյան ակումբը տրանսֆերային առաջարկ է արել 27-ամյա իսպանացուն, սակայն վերջինս որոշել է մերժել, քանի որ ցանկանում է կա՛մ շարունակել ելույթները «Բարսելոնայում», կա՛մ տեղափոխվել Անգլիա:

Հավելենք, որ Պեդրոյի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը» և «Լիվերպուլը»: