Սլավա Սարգսյանի վաստակը հայ սպորտի մեկնաբանման ասպարեզում իհարկե շատ մեծ է, բայց տարիներն անցնում են ու պետք է ամեն ինչ դեպի ավելի կրեատիվը տանել: Վերջին տարիներին երիտասարդ մեկնաբանները ինչ-որ չափով փորձում են բարձրացնել մեկնաբանման արվեստը: Չգիտեմ դուք ոնց, բայց իմ համար ֆուտբոլը կամ մեկ այլ սպորտաձև ավելի գրավիչ է դառնում, երբ մեկնաբանը լավն է լինում:

Սլավա Սարգսյանի մասնագիտական հմտությունները իհարկե օգնել են նոր սերնդին, որ նրանք կայանան , բայց արի ու տես, որ եթերից պրն. Սարգսյանի մեկնաբանությունը մի տեսակ անգույն է դարձել, չկա այսպես ասած դրայվը:

Պրն. Սարգսյանը պետք է շարունակի իր գործունեությունը, բայց ոչ եթերից այլ նույն հեռուստաընկերությունում, նոր սերնդին դասեր տա ու ղեկավարի նրանց գործունեությունը, կազմակերպի մասնագիտական քննարկումներ, համալրացնի իր գիտելիքները նորերով ու սերունդներ մեծացնի:

Էդգար Խաչատրյան՝ ֆեյսբուք