Եվրոպա լիգայի որակավորման երկորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվել էր Ղազախստանը ներկայացնող «Կայրաթին»:

Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը 0:3 հաշվով պարտվեց մրցակցի հարկի տակ:

Գոլերը. 

Իսլամխան (15` 11 մետրանոցից), Գոու (55), Դեսպետովիչ (68):

Թիմերը դաշտ էին դուրս եկել մեկնարկային հետևյալ կազմերով.

«Ալաշկերտ» – 1. Կասպարով,19. Վահագն Մինասյան, 6. Արարատ Առաքելյան, 2. Ֆոֆանա Սեկու, 13. Գևորգ Պողոսյան, 17. Սերգեյ Ուսենիա, 14. Արամ Բարեղամյան, 10. Խորեն Վերանյան, 21. Արտակ Գրիգորյան, 22. Նորայր Գյոզալյան, 7. Միհրան Մաանսյան:

«Կայրաթ» – 1.Վլադիմիր Պլոտնիկով, 4. Բրունո Սորաեշ, 6. Զարկո Մարկովիչ, 13. Յերմակ Կուանտաև, 20. Իսլամբեկ Կուաթ, 9. Բայուրժան Իսլամխան, 10. Իսաել, 44. Անատոլի Տիմոշչուկ, 11. Ժերար Գոու, 15. Սիտո Ռիերա, 19. Ստանիսլավ Լունին:

Հավելենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 23-ին՝ Երևանում: