Կատալոնական «Բարսելոնայի»՝ հարձակվողական ոճի կիսապաշտպան Պեդրոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»:

Ակումբները համաձայնության են եկել 27-ամյա իսպանացու տրանսֆերի շուրջ՝  32.5  մլն եվրոյով, տեղեկացնում է beIN Sports-ի լրագրողը:

Գործարքն ավարտին հասցնելու համար մի քանի մանրուք է պակասում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Կարմիր սատանաները» Պեդրոյին ավելի բարձր աշխատավարձ են առաջարկել, քան «Չելսին», որը նույնպես հետաքրքրված էր հարձակվողի ծառայություններով: