«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը, International Champions Cup-ի շրջանակներում «ՊՍԺ»-ին պարտվելուց հետո հայտարարել է, որ իրեն դեռ անհայտ է թիմի կիսապաշտպան Անխել դի Մարիայի գտնվելու վայրը, ով մոտ է տեղափոխությանը փարիզյան ակումբ.

«Դուք կարող եք այդ հարցն ինձ ամեն շաբաթ տալ, բայց պատասխանը նույնն է լինելու: Դուք գիտե՞ք, թե որտեղ է նա: Ես նույնպես չգիտեմ:

Բլանի մեկնաբանությունների («ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչը հայտարարել էր, որ ակումբը մոտ է դի Մարիային ձեռք բերելուն) մասին ոչինչ ասել չեմ կարող: Ես Բլանը չեմ, չեմ ուզում խոսել այդ մասին:

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարում է միայն այն բանակցությունների մասին, որոնք արդեն կայացել են»,– վան Գալի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը: