«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ցանկանում է, որ ակումբը դարպասապահ Դավիդ դե Խեային թույլ տա տեղափոխվել «Ռեալ»:

As-ի փոխանցմամբ՝ հոլանդացին չի ուզում պահել դարպասապահին՝ նրա կամքին հակառակ և ակումբի ղեկավարությանը խնդրել է վերսկսել բանակցություններն «Արքայական ակումբի» հետ՝ որքան հնարավոր է շուտ:

Հաղորդվում է նաև, որ «Կարմիր սատանաների» ղեկավարությունում ոչ բոլորն են համամիտ վան Գալի որոշմանը: Մասնավորոպես ակումբի փոխնախագահ Էդ Վուդվորդը դեմ է դարպասապահին վաճառելուն: 

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի ծառայություններով: Դրանից բացի՝ գործարքում կարող է ներառվել նաև մադրիդցիների դարպասապահ Կեյլոր Նավասը: