Հայաստանի հավաքականի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը խոսել է սեպտեմբերի 11-ին մեկնարկելիք աշխարհի գավաթի խաղարկության մասին.

«Կաշխատեմ հնարավորին չափ լավ հանդես գալ այս մրցաշարում: Հիմնական մրցակիցներիս համարում եմ Թեյմուր Ռաջաբովին ու Շաքրիյար Մամեդյարովին:

Մրցաշարի ժամանակացույցը շատ խիտ է, բայց հնարավորության կստեղծեմ և հաճույքով կզբոսնեմ քաղաքում»,- Արոնյանի խոսքերը մեջբերում է Azerisport-ը:

Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Արոնյանի մրցակիցը կլինի Լյուքսեմբուրգը ներկայացնող Միխայել Վայդենկելերը:

Հավելենք, որ մրցաշարն ընթանալու է նոկաուտ մրցակարգով. պարտվողը դուրս է մնում պայքարից:

Մրցաշարը կշարունակվի մինչև հոկտեմբերի 5-ը, մրցանակային ֆոնդը 1,6 միլիոն դոլար է: