Բաքվում շարունակվում է Շախմատի աշխարհի գավաթի առաջնությունը:

Այսօր տեղի են ունեցել առաջին փուլի լրացուցիչ պարտիաները:

Գաբրիել Սարգսյանն ուժերը չափել է Լեհաստանը ներկայացնող Մատևոշ Բարտելի հետ: Պարտիան ավարտվել է ոչ ոքի, սակայն հաջորդ փուլ դուրս է եկել հայ գրոսմայստերը:

Իսկ Սամվել Տեր - Սահակյանը, ցավոք, դուրս է մնացել մրցաշարից՝ երկու արագ պարտիաների արդյունքում զիջելով Նիկիտա Վիտյուգովին: