Հոկտեմբերի 31-ին Պրեմյեր լիգայի 11-րդ տուրում «Լիվերպուլի» դեմ կայանալիք խաղում չհաղթելու դեպքում Ժոզե Մոուրինյոն կհեռացվի Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից:  

Daily Express-ի փոխանցմամբ՝ այդ պաշտոնում Մոուրինյոյին փոխարինելու հավակնորդներն են իտալացի Կարլո Անչելոտին, հոլանդացի Գուս Հիդինկը և իսպանացի Խոսեպ Գվարդիոլան

Հիշեցնենք, որ այս հանգստյան օրերին «Չելսին» կրեց 5-րդ պարտությունն ընթացիկ առաջնությունում և 11 միավորով զբաղեցրեց 15-րդ տեղը:

Իսկ լիվերպուլցիների նորանշանակ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նոր պաշտոնում մեկնարկել է 3 ոչ ոքիներով: