Մյունխենի «Բավարիան» մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալին։ 

As-ի փոխանցմամբ՝ գերմանական ակումբը պատրաստ է տրանսֆերի համար վճարել մինչև 30 մլն եվրո։

Մյունխենցիները փորձել էին 23-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել նաև ամռանը։

Հիշեցնենք, որ իսպանացին Գերմանիայի առաջնությունում խաղացել է «Բայերի» կազմում։