Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» Մադրիդում հյուրընկալվել էր «Ռեալին»:

«Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում կայացած հանդիպումն ավարտվեց 4:0 հաշվով՝ հյուրերի վստահ հաղթանակով:

Գոլերը.

Լուիս Սուարես (11, 74), Նեյմար (39), Անդրես Ինյեստա (53):

Թիմերը դաշտ էին դուրս եկել մեկնարկային հետևյալ կազմերով.

«Ռեալ». Կեյլոր Նավաս, Դանիլո, Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Մարսելո (Դանիել Կարվախալ, 59), Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Խամես Ռոդրիգես (Իսկո, 55), Գարեթ Բեյլ, Կրիշտիանու Ռոնալդու, Կարիմ Բենզեմա:

«Բարսելոնա». Կլաուդիո Բրավո, Դանի Ալվես, Խավյեր Մասկերանո (Ժերեմի Մաթյո, 27), Ժերար Պիկե, Ժորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Իվան Ռակիտիչ (Լիոնել Մեսի, 57), Անդրես Ինյեստա (Մունի Էլ Հադադի, 77), Սերխի Ռոբերտո, Նեյմար, Լուիս Սուարես:

Հավելենք, որ այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 30 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ռեալը» 24 միավորով 2-րդն է:

Մարիամ Նալբանդյան