Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ընդունել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը:

Cadena COPE-ի փոխանցմամբ՝ 44-ամյա մասնագետը 2016թ. հունվարին «Մանչեսթեր Սիթիի» հետ կկնքի նախնական պայմանագիր և ամռանը կփոխարինի թիմի ներկայիս մարզիչ Մանուել Պելեգրինիին: 

Նշվում է, որ մյունխենյան ակումբում Գվարդիոլայի տեղը կզբաղեցնի Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին:

Հիշեցնենք, որ Գվարդիոլան «Բավարիայի» գլուխ էր անցել 2013-ից՝ կատալոնական «Բարսելոնան» 4 տարի ղեկավարելուց հետո: