Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կարծիք է հայտնել «Բարսելոնայի» խաղացող Ժերար Պիկեի` «Արքայական ակումբի» մասին արած հայտարարությունների վերաբերյալ.

«Մենք պետք է օրինակ վերցնենք այնպիսի մեծություններից, ինչպիսիք են Ռաուլը, Կասիլյասը, Պույոլը և հարգենք բոլորին:

Պիկեն պետք է գոնի մի քիչ հարգի «Ռեալին»: Հարգանքի բացակայույթունը թիմում լավ մթնոլորտի համար առաջին թշնամին է:

Բայց ես հիանում եմ Պիկեով: Նա հավաքականում իմ գործընկերն է: Այս թեման շարունակելը ճիշտ չէ», – ասել է Ռամոսը: