Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել էր «Աուգսբուրգին»:

Հանդիպումն ավարտվեց 0:2 հաշվով՝ հյուրերի հաղթանակով:

Հայաստանի հավաքականի և դորտմունդյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Գոլերը.

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (61), Հենրիխ Մխիթարյան (66):

Հավելենք, որ այս հաղթանակից հետո Տուխելի ղեկավարած թիմը գրավեց քառորդ եզրափակչի ուղեգիր: